Քննչական հանձնաժողովը մտադիր է մինչեւ տարեվերջ ավարտին հասցնել  քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործը: Սպանության վերջնական վարկածը կարող է լինել վրեժխնդրությունը Charlie Hebdo երգիծական հրատարակության զոհված րագրողներին ցուցաբերած աջակցության համար, գրում է «Կոմերսանտը»:

«Կոմերսանտի» աղբյուրների տվյալներով՝ հիմնական ապացույցներն են ենթադրյալ մարդասպան Դադաեւի ու նրան հանցագործության վայր հասցրած Անզոր գուբաշեւի տված ցուցմունքները, որոնցից նրանք արդեն հրաժարվել են:

Բացի դրանից, գործը կարող է «պատվիրված սպանությունից» վերաորակավորվել «քաղաքական, գաղափարախոսական, ռասսայական, ազգային կամ կրոնական թշնամության մոտիվներով սպանության»: Այդ դե գործը կարող է «պատվիրված սպանությունից» վերաորակավորվել «քաղաքական, գաղափարախոսական, ռասսայական, ազգային կամ կրոնական թշնամության մոտիվներով սպանության»պքում կասկածյալ մարդասպանները կճանաչվեն սպանության եւ պատվիրատուներ, եւ կազմակերպիչներ:

Հետաքննությունը մտադիր է 2016 թ. գործը փոխանցել Մոսկվայի շրջանային զինվորական դատարանին, քանի որ ենթադրյալ մարդասպան Դադաեւը սպանության պահին զինծառայող է եղել:

Նշվում է, որ այս գործում կշարունակեն մնալ հինգ ֆիգուրանտներ, իսկ ենթադրյալ պատվիրատուները ՝ «Հյուսիս» գումարտակի նախկին հրամանատար Ռուսլան Գերեմեեւը ու նրա վարորդ Ռուսլան Մուխուդինովը, այս գործում մնացել են որպես ականատեսներ: