Ճապոնիայում կենտրոնական մասում առնվազն վեց մարդ է տուժել «Կիլո» տայֆունից, որը հասել է Խոնսյու գլխավոր կղզու ափին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը:

Միէ, Սինձուոկա, Այթի պրեֆեկտուրաներում ավելի քան 50 հազար մարդու խորհուրդ են տվել հեռենալ իրենց տներից ՝ սողանքների ու գետերի վարարման սպառնալիքների կապակցությամբ:

Եղանակային վատ պայմանների պատճառով տեղական ավիաընկերությունները ստիպված են եղել հետաձգել ավելի քան 30 ներքին՝ ինչպես նաեւ 17 միջազգային չվերթ՝ հիմնականում դեպի Չինաստան ու Հարավային Կորեա: Խոնսյու կղզու կենտրոնական մասում երկաթգծային ճյուղերի  մի հատվածում դադարեցված է գնացքների երթեւեկությունը, շատ գնացքներ էլ ուշացումով են ժամանում: