ԱՄՆ-ում դատարանը պահանջել է ազատել կլերկ Քիմ Դեւիսին, որին ձերբակալել էին այն բանի համար, որ նա հրաժարվել էր գրանցել նույնասեռ ամուսնությունը։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The New York Times թերթը։

Դատարանը Դեւիսին կալանքի տակ էր վերցրել այնքան ժամանակ, մինչեւ նա չհրաժարվեր ապօրինի որոշումից։ Շրջանային կլերկը ընտրովի պաշտոն է, այդ պատճառով նրան պաշտոնից հեռացնել հնարավոր է միայն դատարանի միջոցով։

Դեւիսը նշել է, որ չի կարող գրանցել նույնասեռ ամուսնությունը իր կրոնական սկզբունքների պատճառով։