Տաջիկստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար, ապստամբ գեներալ Աբդուհալիմ Նազարզոդի 7 կողմնակից։ Եվս մեկ ապստամբ սպանվել է։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով հանրապետության իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

Ռամիթի կիրճում շարունակվում է հատուկ գործողությունը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին ձերբակալվել է գեներալի 72 համախոհ։

Հիշեցնենք, որ Տաջիկստանի գլխավոր դատախազությունը Նազարզոդի դեմ քրեական գործ էր հարուցել՝ հեռակա կարգով նրան մեղադրելով պետական դավաճանության, ահաբեկչության եւ դիվերսիայի մեջ։