Սյունիքում օգոստոսի 14-ին երեկոյան մահացած հայտնաբերված 38-ամյա Մարգարիտա Կարապետյանի դեպքով քրգործ չի հարուցվելու:

NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. օգոստոսի 14-ին Կապանից հարավ գտնվող Դավիթ-Բեկ բերդի մոտ հայտնաբերվել է Սյունիքի մարզի բնակչուհի Մարգարիտա Կարապետյանի դին՝ այրվածքներով, գլխի շրջանում` վնասվածք:

Մահացած կինը հաշվառված է եղել «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում:

 Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։