Թուրքիայի ներքաղաքական կյանքում սկանդալային բացահայտումներով հայտնի Twitter-ի գաղտնի օգտատեր Ֆուաթ Ավնին հերթական տեղեկություն է հայտնել՝ պնդելով, թե նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը մերժել է վարչապետ դառնալու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը։

«Վարչապետ դառնալու համար «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներսում կռիվ են անում Յալչըն Աքդողանը եւ Բինալի Յըլդըրըմը, սակայն Էրդողանը ցանկանում է վարչապետ դարձնել նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ բարձրացնելու «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ձայները։ Սակայն Գյուլը մերժել է առաջարկը, իսկ Դավութօղլուի թիմը փորձում են համոզել Գյուլին»,-գրել է Ֆուաթ Ավնին։