Թուրքիայի քրդաբնակ Շրնաք նահանգի Ջիզրեի շրջանում նահանգապետի հայտարարած փողոց դուրս գալու արգելքի ժամանակահատվածում զրահապատ մեքենայով անցնող ոստիկանները կրակ են բացել բացել տան դիմաց ստած 53-ամյա Մերյեմ Սունեի ուղղությամբ։

Քրդական Ozgur-Gundem կայքի փոխանցմամբ՝ ոստիկանները կնոջ վրա կրակելուց հետո թույլ չեն տվել շտապօգնության մեքենային մտնել թաղամաս, ինչի հետեւանքով տան բակում վիրավորված կինը մահացել է ներքին արյունահոսությունից։

53-ամյա Մերյեմ Սունեն 7 երեխաների մայր էր։