Թուրքական իշխանությունները PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) դեմ պայքարի շրջանակներում 3 սահմանակետ են փակել ու 28 շրջան անվտանգության գոտի հայտարարել։

Թուրքական Habermedya կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան արտակարգ միջոցառումներ է սկսել իրականացնել՝ փակելով 3 սահմանակետ եւ մի քանի նահանգերում անվտանգության գոտիներ հայտարարելով։

Էլազըղի (Խարբերդ-խմբ) 17 շրջաններում եւ Թունջելիի (Դերսիմ-խմբ) 11 շրջաններում անվտանգության գոտի է հայտարարվել մինչեւ 2016-ի մարտը։ Այսինքն, այդ տարածքներում քաղաքացիական անձանց մուտքը արգելվում է, քանի որ զինվորականները գործողություններ են իրականացնելու այդ վայրերում թաքնվող քուրդ զինյալների դեմ։