Վաշինգթոնի Միջազգային հանրապետական ինստիտուտում 2015 թ. Ազատության ամերիկյան մրցանակով հետմահու պարգեւատրել են ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին:

2015 թ. փետրվարին սպանված քաղաքական գործչի մրցանակը ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ սենատոր Ջոնն Մաքքեյնի ձեռքից ստացել է Բորիս Նեմցովի վաղեմի ընկերը, ՊԱՐՆԱՍ-ի փոխնախագահ, լրագրող Վլադիմիր Կարա- Մուրզա-կրտսերը:

Մրցանակը տրամադրվել է «Ռուսաստանում ժողովրդավարության առաջխաղացմանը նվիրված կյանքի համար» ձեւակերպումով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: