Փոքր բիզնեսին էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցումները կսկսեն վճարել սեպտեմբերի 14-ին։ Այս մասին սեպտեմբերի 10-ին կայացած Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

Նա հիշեցրել է, որ փոխհատուցումը կվերաբերի մինչեւ 500 կՎտ/ժ էներգիա սպառող բիզնեսին եւ կկազմի դրա կեսը՝ 250 կՎտ/ժ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցներից։ Սուբսիդավորումը կգործի  նաեւ բնակչության համար՝ ամբողջական մասշտաբներով։