Դերասան Վարդան Պետրոսյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ից, աշխատանքի է գնալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ դերասանն աշխատելու է «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնում:

Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյաննն այսուհետեւ պատիժը կկրի բաց ռեժիմով, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից դուրս է գալու ՔԿՀ–ից եւ մինչեւ 20։00–ն պետք է կրկին ներսում լինի:

Այդ ընթացքում դերասանը երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք է ունենալու, իսկ հանգստյան օրերին պետք է լինի կալանավայրում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, որից երեք տարին կկրի բաց ռեժիմով։