ՀԷՑ-ի հարցով խորհրդատվությունները կավարտվեն նոյեմբերին։ Այս մասին սեպտեմբերի 10-ին կայացած Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Վարչապետի խնդրանքով ներկայացնելով խորհրդակցությունների գրաֆիկը՝ նա նշեց, որ խորհրդատվությունները կընթանան 3 փուլով։ Առաջին փուլը կավարտվի սեպտեմբերի վերջին, երկրորդը՝ հոկտեմբերի վերջին, իսկ երրորդը՝ նոյեմբերին։ Առաջին փուլում կուսումնասիրվի 2010-2015թթ. էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության նպատակահարմարությունը, ինչպես նաեւ երկրի էներգետիկ բալանսը եւ գնագոյացման այլ բաղադրիչները։
Հիշեցնենք, որ մինչեւ տարվա վերջ պետք է ավարտվի ՀԷՑ-ում կատարվող միջազգային աուդիտը։





























