Լոս Անջելեսի քաղխորհուրդը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության հիշատակին ծառատնկի նախագծի ֆինանսավորմանը :
Նախագիծը, որն առաջարկել էր խորհրդի անդամ Պոլոմ Կրեկորյանը, ենթադրում է 100 նռենի տնկել ամբողջ քաղաքի պուրակներում, հայտնում է «Asbarez»-ը:
Առաջին ծառը տնկվել էր քաղաքապետարանի առջեւ այս տարվա ապրիլի 23-ին: Կրեկորյանի խոսքով, այս քայլով Լոս Անջելեսը իր համերաշխությունն է դրսեւորել ու ցույց տվել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ինքն արդարության կողմից է: «Նախագիծը կդառնա ցեղասպանության կենդանի հուշարձանը ու հայ ժողովրդի պատմության խորհրդանիշն այն տարի, երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը »,- նշել է նա:





























