Սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես  կյանքի են  կոչվում  մի շարք ծրագրեր:

2015  թվականի հունվար–օգոստոս ամիսներին  քաղաքապետարանի կողմից, ըստ վարչական շրջանների, 1018 սիրիահայ ընտանիքի տրամադրվել է  բազմաբնույթ աջակցություն: 92 ընտանիք ընդգրկվել է  պետական սոցիալական ծրագրերում: 

Նշված ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական հաստատություններ է դիմել  1498 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն եւ սպասարկում։

Հիմնականում արտահերթ հիմունքներով Երեւանի  մանկապարտեզներ է ընդունվել նախադպրոցական տարիքի 103 երեխա, քաղաքապետարանի ենթակայության թվով 84 դպրոցներում սովորում է  452  սիրիահայ  աշակերտ:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվա նախօրյակին երեւանաբնակ սիրիահայ 167  աշակերտներ՝ 1-4 դասարանցիները, նվեր են ստացել դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ։

Սիրիահայ երեխաները մշտապես մասնակցել են նաեւ մշակութային տարբեր միջոցառումների, անվճար այցելել են թանգարաններ եւ մշակութային այլ օջախներ: