ԱԺ 7-րդ նստաշրջանում էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն աննախադեպ պարապուրդի էր մատնված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
«Ոչ մի դիմում, ոչ մի նիստ, ոչ մի որոշում»,- ասաց Լուսինե Վասիլյանը:
Նրա խոսքով՝ այս նստաշրջանը ոչնչով չի տարբերվել նախորդ նստաշրջաններից: Ինչ վերաբերվում է խմբակցություններին, ապա ըստ Վասիլյանի՝ ռեկորդային էր ՕԵԿ խմբակցությունը, որն առաջին անգամ նման ակտիվություն է ցուցաբերել:
«Երբ կոալիցիայի կազմում էր, այսքան ակտիվ չէին: Ներկայիս ակտիվությունը պայմանավորված է հանգամանքով, որ Հ3 հեռուստաընկերություն ունեն, նիստերն ուղիղ եթեր են հեռարձակում»,- ասաց նա:
Նշենք, որ մոնիթորինգի տվյալներով՝ ԱԺ-ում ամենաշատ բացակայած պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է, իսկ ամենաակտիվը՝ Արծվիկ Մինասյանը:




























