Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կարծում է, որ եթե կա Սահմանադրական բարեփոխումներին դեմ պայքարող երկու միություն, ուրեմն «Ոչ» ընդհանրապես գոյություն չունի:

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը հարցին, թե «Ոչ»-ի ճակատներից որն է իշխանությունների համար առավել սարսափելի, խմբակցության քարտուղարն այսպես արձագանքեց. «Մեզ համար սարսափելի ճակատ գոյություն չունի, եթե կա երկու ճակատ, նշանակում է, որ «Ոչ»-ն ընդհանրապես գոյություն չունի: Եթե կա երկու ճակատ, ուրեմն բարեփոխումների մասին տեղեկությունները հենց այդ ճակատներում հիմնավորված չեն»:

Գագիկ Մելիքյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը խուսափում են բովանդակային քննարկումներից, առավել եւս նրանք բացի «ոչ»-ից՝ ոչինչ չունի ասելու:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարում են ՀԱԿ-ն առանձին եւ «Ժառանգությունը»՝ «Ալյանսի» եւ «Հիմնադիր խորհրդարանի» հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Սեպտեմբերի 15-ից խորհդարանը սկսելու է քննարկել նախագիծը: