Հայաստանը դեմ չի արտահայտվել Ղրիմի ինքնորոշման իրավունքին. մենք չէինք կարող դեմ լինել դրան, քանի որ ունենք Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին սեպտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովի Հայաստան կատարվելիք այցին։
Իհարկե, ինչպես նշեց պատգամավորը, Եվրոպան դրան առանձնապես ոգեւորությամբ չվերաբերվեց ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը առանձնապես չի ոգեւորվում, երբ եվրոպացի պաշտոնյաները այցելում են Ղարաբաղ։
Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ Ուկրաինան ձեւավորել է ԳՈՒԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Ուկրաինա), որը բացահայտորեն հակահայկական գործունեություն է ծավալում եւ զենք է վաճառում Ադրբեջանին։ «Նրանք ասում են, որ դա բխում է իրենց երկրի շահերից»,- նշեց պատգամավորը։





























