Հայաստանն ուզում է թույլատրել ՌԴ քաղաքացիների մուտքն առանց արտասահմանյան անձնագրերի առկայության: Այս մասին լրագրողներին դեպտեմբերի 10-ի Կառավարական նիստում հայտնել է ՀՀ Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը: Մուտքի համար բավարար կլինի ներքին անձնագիրը, հավելել է նա:

Տեխնիկական ու իրավական հարցերի բարդ չեն, ու ամենայն հավանականությամբ դրանք կլուծվեն կարճ ժամկետներում, հավելել է նա:

Նրա խոսքով, նման միջոցառումը զգալիորեն կհեշտացնի ՌԴ քաղաքացիների ուղեւորությունները Հայաստան, հետեւաբար զբոսաշրջիկների նոր հոսքեր կգրավի, գուցե նաեւ նոր ներդրումներ բիզնեսում:

«Մարդկանց հիմնական հոսքը մեր երկրում այսպես թե այնպես կապված է Ռուսաստանի հետ ու այս ոլորտում առավելագույն հնարավոր ազատականացումը շահավետ է բոլորին: Բնականաբար եթե ռուսաստանցիները տեսնեն, որ Հայաստան գալը հեշտ է, նրանք ավելի հաճախ կցանկանան գալ »,- հայտարարել է Եգանյանը: