Ոսկեզօծ հրազեն, բիկինիներով սեւահերներ, արագընթաց մեքենաներ եւ էկզոտիկ կենդանիները՝ որպես ընտանի կենդանիներ, այսպիսի տեսք ունի Instagram-ում մեքսիկացի թմրավաճառների կյանքը: Համենայն դեպս, այդպես են ցանկանում նրանք ներկայացնել իրար եւ աշխարհին՝ օգտագործելով #narcos եւ #narcostyle հեշթեգերը:

Համարվում է, որ կազմակերպված հանցավորության կյանքը գլամուրացնելու հիմնադիրները Էլ Չապո Գուսմանի որդիներն են: Այժմ արդեն բարդ է հասկանալ, թե որոնք իրական հանցագործների, որոնք՝ նրանց հետնորդների լուսանկարները: Lenta-ն հավաքել է ամենատպավորրիչ լուսանկարները՝ օգտվելով իրական համարվող @narcosofficial հաշվից: