Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե սխալ է համարում լրատվամիջոցների դեմ ճնշումները։

Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, անդրադառնալով վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ ոստիկանների գործողություններին եւ հետաքննություններին, հայտարարել է, թե նման մամուլի դեմ պետական ճնշումները Թուրքիային անկախատեսելի վնասներ են հասցնում։ Ես մամուլի դեմ ճնշումները սխալ եմ համարում»,-ասել է Գյուլը։

Նշենք, որ վերջին օրերին Թուրքիայում դատախազությունն ու ոստիկանությունը գործողություններ են իրականացրել մի շարք լրատվամիջոցների դեմ՝ առգրավելով մեծ քանակությամբ փաստաթղթեր ու համակարգիչներ։