Ֆլորիդա նահանգի բնակիչ Ջոշուա Ռայան Գոլդբերգը ձերբակալվել է 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պայթեցումը ծրագրելու համար: Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը, հայտնում է Lenta-ն:
Գոլդբերգը, քննչության վարկածով, ինտերնետի միջոցով իրավապահ մարմինների ինֆորմատորին է փոխանցել տեղեկություններ այն մաիսն, թե ինչպես կարելի է արագաեփ կաթսայից ռումբ պատրաստել ՝ լցնելով դրա մեջ մետաղյա իրեր եւ առնետի թույն: Պայթուցիկ սարքը պետք է տեղադրվեր 9/11 ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի վրա ՝ Քանզաս –Սիթիում, Միսուրի նահանգում:
Ձերբակալվածին սպառնում է մինչեւ 20 տարի ազատազրկում:





























