Գերմանիայում հողի տալից հանել են Լենինի հուշարձանի հսկայական գլուխը ՝ այն ցուցահանդեսում ցուցադրելու նպատակով, հայտնում է Yahoo News -ը:
Գլուխն այն 129 կտորներից է, որոնց 1991 թ. բաժանվել էր Լենինի հուշարձանը: Մինչ այդ 19 մետրանոց գրանիտե հուշարձանը 40 տարի կանգնած էր Արեւելյան Բեռլինի նույնանուն հրապարակում: Գերմանիայի վերամիավորումից հետո հուշարձանը ապամոնտաժել էին, իսկ հրապարակը վերանվանել ՄԱԿ-ի պատվին:Մասնատված հուշարձանի կտորները թաղել էին անտառում ՝ Բեռլինի արվարձաններից մեկում:
Եվ ահա հիմա 1.7 մետր բարձրությամբ եւ 3.9 տոննա քաշով գլուխը հանել են հողի տակից: Այն կդառնա «Ցիտադել Շպանդաու» թանգարանային համալիրում ծրագրվող «Բեռլինյան հուշարձաններ» ցուցահանդեսի ցուցանմուշներից մեկը: Այդ ցուցահանդեսում ցուցադրվելու են տարբեր դարաշրջանների հուշարձաններ ՝ սկսած կայզերի ժամանակներից մինչեւ ԳԴՀ անհետացում, հայտնում է RG-ն:
Ի դեպ, տեղական իշխանությունները միանգամից չեն տվել հուշարձանը հողից հանելու թույլատվությունը: Աշխատանքները սկսվել են միայն այն բանից հետո, երբ գերպետոլոգները համապատասխան գործողության արդյունքում բոլոր արագաշարժ մողեսներին տեղափոխել են այն բլրի վրայից, որտեղ թաղված էր գլուխը:





























