Նյու Յորքի Բրուքլին թաղամասում մետրոյի գնացքը մասամբ դուրս է եկել գծերից: Այդ պահին գնացքում շուրջ 150 մարդ կար, հայտնում է Gazeta- ն վկայակոչելով The Wall Street Journal- ը:

Քաղաքի իշխանությունները հայտնում են, որ ուղեւորներին ժամանակին տարհանել են եւ զոհեր չկան: Միջադեպի պատճառն է եղել գնացքի երկու առաջնային անիվների՝ գծերից դուրս գալը, սակայն մնացած մասերը պահպանել են իրենց կայունությունը, ինչի շնորհիվ էլ հենց հաջողվել է խուսափել վթարից: