Լոս Անջելեսում Էնդի Ուորհոլի ինը նկար են գողացել կինոընկերության գրասենյակից՝  դրանք փոխարինելով կեղծ նկարներով:

Գողացված փրինթերը ու մետաքսի վրա արված տպվածքները, որոնք ստորագրված էին Ուորհոլի կողմից, վերաբերում էին «Քսաներորդ դարի հրեաների տասը դիմանկար» եւ «Անետացող տեսակներ» շարքերին ու արժեին մոտավորապես 350 հազար դոլար, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը ՝ վկայակոչելով «Ռոյթերը»:

Գողությունն մի քանի տարի աննկատ էր մնացել, քանի որ Ուորհոլի նկարները փոխարինել էին կեղծ նկարներով:

Հանցագործության մասին հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ նկարներից մեկն ուղարկել են ՝ շրջանակը փոխելու: Մասնագետները նկատել են, որ պատկերը լղոզված է եւ որ դրա վրա չկա նկարչի ստորագրությունը: