Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի դատարանը վճռել է ընդդիմության առաջնորդներից մեկին ՝ Լեոպոլդո Լոպեսին 13 տարվա ու ինը ամսվա ազատազրկման դատապարտել, հայտնում է Gazeta -ն ՝ վկայակոչելով Reuters- ը:
Նաեւ ազատազրկման տարբեր ժամկետների են դատապարտվել երեք ուսանողներ, ովքեր մասնակցություն են ունեցել 2014թ. սկզբի զանգվածային անկարգություններին, բայց նրանց բանտ չեն ուղարկելու ՝ մարդասիրական ու դատավարական բնույթի նկատառումներով:





























