Բուրունդիի բանակի շտաբի պետ Պրիմ Նիյոնգաբոն ողջ է մնացել՝ Բուժումբուրայում նրա ավտոշարասյան վրա իրականացված հարձակումից հետո:  Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով France-Presse գործակալությունը

Երկու հարձակվողներին սպանել են, իսկ երրորդին ՝ հաջողվել է ձերբակալել:

Հարձակման հետեւանքով զոհվել է չորս զինվորական ու մեկ ոստիկան, որոնք ուղեկցում էին ավտոշարասյունը:

Հարձակումը մանրակրկիտ ծրագրված էր: Հարձակվողները զինվորական համազգեստով էին: Նրանք կրակ են բացել գեներալ Նիյոնգաբոյի ավտոշարասյան վրա ՝ բանակային մեքենայի մեջից: