ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդն այսօր՝ սեպտեմբերի 11-ին կայցելի Ուկրաինա՝ մասնակցելու Եվրոպական ռազմավարության Յալթայի խորհրդաժողովին, որը կայանալու է Կիեւում: Այդ մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով Պետքարտուղարությունը:
Նուլանդը նաեւ հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների, կուսակցական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր:





























