Այն ժամանակվանից, երբ Եվրոպայում սկսվեց միգրացիոն ճգնաժամը, Հայաստանը մի քանի հազար սիրիացիների է ընդունել, մասնավորապես՝ քրիստոնեական հայկական համայնքի ներկայացուցիչների: Այդ մասին ասվում է BBC News-ի հոդվածում:

ՄԱԿ-ի փախստականների գործակալության  (UNHCR) տվալներով, ճգնաժամի սկզբից մինչ օրս 15 հազար սիրիացիներ հաստատվել են Հայաստանում:

Սիրիական փախստականների մեծ մասը Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են: 1915թ.-ից հետո Դեյր-էզ-Զոր շրջանը դարձել էր  անապատի միջով «մահվան երթից» փրկված հայերի կեցության հիմնական վայրը: Բայց մեկ դար անց սիրահայերը ուղեւորվում են բեյրութ, որտեղից էլ ինքնաթիռներով գալիս են Հայաստան: