ՌԴ-ում նոր մարտական ատրճանակ են արտադրել, որը կարող է փոխարինել  Մակարովի ատրճանակին կամ Յարիգինի ատրճանակին։ Այս մասին  գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ ռազմական արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին։

«Նոր ատրճանակի պետական փորձարկումները պետք է սկսվեն մինչեւ տարվա վերջ։ Ակնկալվում է, որ դրանք կավարտվեն 2016թ. վերջին, որից հետո ատրճանակը կարող է հաշվառվել ռուսական բանակում»,- ասել է գործակալության զրուցակիցը Russia Arms EXPO 2015 ցուցահանդեսի ժամանակ։

Նա նշել է, որ նոր ատրճանակի տրամաչափը 9 մմ է, փամփուշտի երկարությունը՝ 21 մմ։