Մենք պետք է երաշխավորենք, որ Սարսանգի ջրամբարը շարունակի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին անվտանգ ու հուսալի էներգիա մատակարարել։ Այս մասին Instagram-ում  գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ տեղադրելով անցյալ տարի ջրամբարի մոտ արված մի լուսանկար։ Կարեւոր է, որպեսզի ամբարտակն ապահով լինի, եւ որպեսզի հոսանքով ներքեւ՝ Ադրբեջանում, ջուր լինի, երբ որ դա անհրաժեշտ է։ «Ինչու՞ կողմերը չեն կարող համագործակցել, եթե դա բխում է փոխադարձ շահերից։ Դա շահավետ իրավիճակ է, եւ մենք պատրաստ ենք օգնել»,- գրել է դիվանագետը։