«Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժությունները հասել են իրենց նպատակին։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարշալ Բաղրամյանի անվան հրաձգարանում հրաձգության ավարտին տեղի ունեցած պարգեւատրման արարողության ժամանակ (ֆոտոռեպորտաժ

Նախարարը շնորհավորել է հրամանատարությանն ու անձնակազմին հրաձգության հաջող ավարտի կապակցությամբ եւ նշել է, որ հպարտանում է հայկական  բանակի նվաճումներով։ «Սա ղեկավարների եւ շարքայինների թիմային աշխատանքի արդյունք է»,- հայտարարել է նախարարը՝ առանձնացնելով գործողությունների հաջող ընթացքը թե՛ գրոհի, թե՛ պաշտպանության ժամանակ։ Նրա խոսքով՝ կատարելագործվել է անցյալ տարիների ընթացքում մշակած համատեղ աշխատանքի ալգորիթմը։ Ընդ որում, նախարարը արձանագրել է ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համագործակցության փաստը։ «Հայկական բանակը ցուցադրեց պատրաստվածության բարձր մակարդակ»,- հայտարարեց նախարարը եւ վստահություն հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում բոլոր մշակած հմտությունները կկիրառվեն գործնականում եւ շարունակական խաղաղություն կապահովեն։

Նախարարը մասնակիցներին պարգեւատրել է մեդալներով, շնորհակալագրերով եւ նվերներով։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի NEWS.am