«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Կաթնաղբյուր-Երեւան ջրատարի վրա առաջացած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 9.00-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
1. Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ եւ 8-րդ զանգվածների, Մոլդովական 27, Բագրեւանդ 1 համարների, Բագրեւանդ, Մայակ ու Բանավան թաղամասերի, Ջրվեժ գյուղի,
2. Ավան վարչական շրջանի՝ Դուրյան թաղամասի 32, 33, 34, 38, 39, Չարենց թաղամասի 12 համարների:
Նույն վթարի պատճառով սեպտեմբերի 15-ին եւ 16-ին ժամը 12.00-18.00 կդադարեցվի Նոր Նորքի 1-ին, 2-րդ զանգվածների, Նորք-Մարաշ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի Թաղի 3-ից 28 եւ Դավիթ Բեկի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























