Մոլդովայում ցուցարարները իշխանություններին վերջնագիր են ներկայացրել ՝ նրանք պահանջել են կառավարության ու խորհրդարանի արտահերթ նիստ գումարել՝ մի շարք պետական կառույցների ղեկավարների պաշտոնից հեռացնելու նպատակով: Այդ մասին, «Սպուտնիկի» տվյալներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Մեծ ազգային ժողովի խորհրդի նախագահ Անդրեյ Նէստասեն:
«Դիմում ենք Ազգային բանկի ղեկավար Դորին Դրէգուցանին, գլխավոր դատախազ Կոռնելի Գուրինին, Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վիորել Կետրարուին, ԿԸԿ նախագահ Յուրի Չոկանին, Հեռուստառադիոհաղորդակցության համակարգող խորհրդի ղեկավար Դին Չոկանին,Վերին դատական պալատի նախագահ Միխայ Պոալելունժին ու պահանջում, որ նրանք բոլորը հրաժարական տան »,- նշել է նա, հայտնում է Lenta-ն:





























