Օրերս ավարտվել են մի շարք ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ընթացող շինարարական-վերանորոգման աշխատանքները:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, թե, մասնավորապես, շինվերանորոգման աշխատանքներ են կատարվել «Սեւան», «Նուբարաշեն» եւ «Կոշ» ՔԿ հիմնարկների ճաշարաններում, բուժմասերում, բնակելի տեղամասերում, կարճատեւ տեսակցության սենյակներում, ինչպես նաեւ սանհանգույցներում:

Բարեկարգվել են նաեւ քրեակատարողական հիմնարկների բակային հատվածները. տեղադրվել են նոր տաղավարներ, կառուցվել են  շախմատի համար նախատեսված ժամանցի ամառային  անկյուններ: