Հաջորդ շաբաթվանից Հունգարիան սկսելու է ձերբակալել բոլոր միգրանտներին, ովքեր ապօրինաբար հատել են երկրի սահմանը: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով Reuters-ը:
Կառավարության ղեկավարը շեշտել է, որ վերջին օրերին երկիր ժամանած օտարերկրացիները բացահայտորեն արհամարհում են հունգարական օրենքները ու հրաժարվում են համագործակցել իշխանությունների հետ:
Ամեն օր Հունգարիա են ժամանում հազարավոր ապօրինի միգրանտներ, որոնք հույս ունեն ապաստան ստանալ Արեւմտյան Եվրոպայի երկրներում: Այս կապակցությամբ Բուդապեշտը առաջարկել է կազմակերպել համաժողով ՝ բալկանյան պետությունների ու Եվրամիության անդամ երկիրների մասնակցությամբ, որը նվիրված կլինի Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի լուծմանը:





























