Եթե իշխանական կուսակցությունն ուզենք, միեւնույն է՝ իրեն ձեռնտու Ընտրական օրենգիրքն էլ կանցկացնի: Այդ մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

«Աշխարհի ո՞ր երկրի Սահմանադրության մեջ եք տեսել, որ մի ուժ երաշխավորված ստանա ձայների կեսից ավելին: Որտե՞ղ է այստեղ պառլամենտարիզմի ոգին», ասել է Ջհանգիրյանը:

Ի պատասխան, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, թե խորհրդարանական ընտրությունների հաղթողին երաշխավորված մեծամասնություն տալու հարցը ընդգրելու են Ընտրական օրենսգրքում: Իսկ դրա ընդունման համար, նոր Սահմանադրության հարկավոր է ձայների 3/5-ը, այսինքն 131-ից 78-ը, իսկ ՀՀԿ-ն ունի 69 պատգամավոր:

«Որքան ձեզ պետք է, ունեք: Իսկ ում հետ, ինձնից էլ լավ գիտեք, ես ձեր խոհանոցով չեմ զբաղվում»,- ասել է Ջհանգիրյանը: