Հայաստանի Սահմանադրությունը պետք է երաշխավորի հակամենաշնորհային քաղաքականությունը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին ՀՀ խորհրդարանում պետական-իրավական հարցերով հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Նոր Սահմանադրությամբ պարտադրվող տնտեսական մրցակցությունը կիրառվում է ազատ շուկայի պայմաններում։ Իսկ մեր դեպքում մենաշնորհային եւ գերիշխող սուբյեկտների համակարգային չարաշահումներին խանգարելու համար պետք է հստակ հակամենաշնորհային քաղաքականություն»,- ընդգծեց Մինասյանը։





























