Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ու Կիպրոսի թուրքական մասի առաջնորդ Մուսթաֆա Ակինջին հանդիպել են Կիպրոսի կրոնական առաջնորդների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ուղղափառ, հայկական, մարոնիտների ու կաթոլիկ եկեղեցիների ղեկավարները, նաեւ Կիպրոսի մահմեդականների մուֆթիները, հայտնում է Associated Press –ը:

Հանդիպումը կազմակերպել էր Կիպրոսում Շվեդիայի դեսպանատունը:

Բանակցությունների միջնորդ Փիթեր Վեյդերուդի խոսքով ՝ հանդիպումը «մեծ հույս»  է ներշնչել, որ կրոնն ավելի լավ է նպաստում խաղաղության հաստատմանը:

Վերդերուդը նշել, որ սա առաջին նմանատիպ հանդիպումն է եւ եզակի օրինակ է այն բանի, թե ինչպես են քրիստոնեական ու մահմեդական առաջնորդները միավորվում ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման: