ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կազմել է 485.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.53 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 546.59 դրամ (աճել է 3.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 748.14 դրամ (աճել է 0.74 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.17 դրամ (աճել է 0,04 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 229.57 դրամ, ոսկին՝ 17,303.41 դրամ, պլատինը՝ 15,392.94 դրամ:




























