Վեսթմինսթերյան աբբայությունում հոկտեմբերի 28-ին Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման կարգ կկատարվի՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ: Այս մասին հաղորդվում է Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու կայքում:
Ոգեկոչման կարգն անցկացվելու է Ամենայն Հայոց Գարեգին 2-րդի հայրապետությամբ եւ Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթինն Ուելբիի մասնակցությամբ:





























