Հնդկաստանի Մադհիա Փրադեշ նահանգի Դհաբուա քաղաքի ռեստորաններից մեկում գազի բալոնի պայթյունից զոհվել է 30 մարդ, եւս 80-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները, գրում է ՏԱՍՍ-ը։

Պայթյունը որոտացել էր «Սեթհիա» ռեստորանում։ Նախնական տեղեկություններով՝ նման լուրջ կորուստները պայմանավորված են այն հանգամանքով, որ հարեւան տանը հրատեխնիկա էր պահվում։

Շարունակվում է վիրավորների տարհանումը։