Լոնդոնի դատարանը Ժակլին Փաթրիքին մեղադրել է ամուսնուն սպանելու փորձ կատարելու մեջ։  54-ամյա կինը 21-ամյա դստեր օգնությամբ 2 անգամ 70-ամյա ամուսնու խմիչքին անտիֆրիզ էր խառնել, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Telegraph պարբերականը։

Վերջին փորձը կինն արել էր Սուրբ ծննդյան օրը։ Ամուսինը մի քանի բաժակ գինուց հետո իրեն վատ էր զգացել։ Նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո պարզվել էր, որ Դուգլասը թունավորվել է։ Տղամարդը մի քանի օր կոմայի մեջ էր մնացել։

Մեղադրյալը բժիշկներին մի նամակ էր հանձնել, որտեղ Դուգլասը հայտնում էր, թե իբր ցանկանում է մահանալ արժանապատվությամբ։ Սակայն տղամարդը մի քանի օր անց ուշքի էր եկել եւ հայտնել, որ չէր պատրաստվում անտիֆրիզ խմել։

Հաղորդվում է, որ այդ նամակը դարձել է կնոջ մեղադրանքի գլխավոր ապացույցը։ Ժակլինը արժանապատվություն բառը (dignity) գրել էր ուղղագրական սխալով (dignaty), իսկ ոստիկանական փորձագիտական թեստերի ժամանակ նորից թույլ էր տվել այդ տառասխալը։