Բելգիայի թուրքական համայնքին պետք է օգնել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ խորհրդարանում հայտարարեց Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր Սիմոնա Զյուսքինդը։
«Մենք տեսնում ենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը թուրքական ինքնության մասն է դարձել։ Եվ մենք լավ ենք հասկանում, թե ինչքան կարեւոր է օգնել Բելգիայի թուրքական համայնքին ճանաչման հարցում։ Դժվար է մեկ օրում վերականգնել այն, ինչ 100 տարի հերքվել է»,- նշել է նա։
Զյուսքինմդի խոսքով՝ այդ աշխատանքն ավելի արդյունավետ կդառնա, եթե Բելգիան հրավիրի թուրքական մտավորականության այն ներկայացուցիչներին, որոնք կողմ են Ցեղասպանության ճանաչմանը։





























