Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն արձագանքել է լուրերին, թե ինքն աշխատանքից ազատել է նախկին նախարարի կադրերից մեկը:
Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Ուզում եմ անդրադառնալ այն անհեթեթ լուրերին, որ շրջանառվում են մամուլում։ Ես որեւէ մեկին աշխատանքից չեմ ազատել «հագուկապի» պատճառով։ Այդ աշխատակիցը ընդգրկված է եղել նախարարի աշխատակազմում՝ որպես հայեցողական պաշտոնյա՝ որպես օգնական (գործավար) եւ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն»:
Հիշեցնենք, որ ըստ «Հրապարակ» թերթի՝ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային առաջին օրն ազատել է մի աշխատակցի՝ հագուկապի պատճառով:





























