Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս- Սիսին Շարիֆ Իսմայիլին՝ Իբրահիմ Մահլյաբի կառավարությունում նավթի նախարարին, հանձնարարել է նախարարների նոր կաբինետ ձեւավորել մեկ շաբաթվա ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով «ՄԵՆԱ» պաշտոնական տեղեկատվական գործակալությունը:

Ավելի վաղ Եգիպտոսի նախագահն ընդունել էր կառավարության հրաժարականը՝ Իբրահիմ Մահլյաբի ղեկավարությամբ ու հանձնարարել, որ նա շարունակի կատարել իր պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: