Ռուսաստանը պլանավորում է Թուրքիայի հետ պայմանագիր կնքել «Թուրքական հոսք» նախագծի շինարարության միայն մի գծի շինարարության հարցով։ Իսկ մյուս գծերի շինարարության հեռանկարները կախված կլինեն Հարավարեւելյան Եվրոպայի պահանջներից։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։

«Այսօրվա դրությամբ մենք քննարկում ենք տարբերակները, այդ թվում՝ մի քանի գծերի շինարարության հնարավորությունը։ Առաջին հերթին միջկառավարական համաձայնագիրը կվերաբերի գազատարի առաջին գծին։ Դա «Թուրքական հոսք»-ի շինարարության սկիզբն է թուրք սպառողների համար։ Հաջորդ գծերը կկառուցվեն Եվրոպայի հարավարեւելյան հատվածի սպառողների պահանջների հաշվարկով»,- ասել է նա։