ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մինսկի համաձայնագրերի համար այլընտրանք չկա։
«Ինչ վերաբերում է Մինսկի համաձայնագրերի կատարմանը, ապա դրանք այլընտրանք չունեն։ Եվ ամենակարեւորը, ինչը պետք է անել, Կիեւի իշխանությունների եւ Դոնեցկի եւ Լուգանսկի ղեկավարության միջեւ անմիջական շփում հաստատելն է Մինսկի համաձայնագրերը իրականացնելու համար»,- ասել է Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























