Հոլիվուդյան հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Պատրիկը, մտադիր է հանդես գալ հեռուստատեսությամբ:
Նախագծի հեղինակ Ռայան Մերֆին իր Twitter-ում գրել է, որ Պատրիկ Շվարցենեգերը նկարահանվելու է «Scream Queens» հեռուստանախագծում: Entertainment Weekly-ի փոխանցմամբ, սերիալի առաջին սեզոնը Fox 22 ալիքով կմեկնարկի այս տարվա սեպտեմբերի 22-ին: Հեղինակներն առայժմ չեն նշում, թե ինչ դեր է բաժին ընկել Պատրիկին, եւ երբ է երիտասարդը հայտնվելու էկրաններին:
Lenta.ru-ի փոխանցմամբ, սերիալում նկարահանվում են նաեւ էմմա Ռոբերթսը, Ջեյմի Լի Քյորթիսը, Արիանա Գրանդեն եւ Լիա Միշելը:
Սերիալի առաջին սեզոնի իրադարձությունները զարգանում են համալսարանական ավանում, որտեղ ուսանողներին ահաբեկող եւ սպանող մոլագար է հայտնվում:
21-ամյա Պատրիկին նաեւ առաջարկել են նկարահանվել մի քանի լիամետրաժ ֆիլմերում, որտեղ, սակայն, նա հանդես է գալիս փոքրիկ տեսարաններում:





























