Փախստականները շարունակում են ժամանել Գերմանիա:
AFP-ի փոխանցմամբ, վերջին մեկ օրվա ընթացքում Մյունխեն շուրջ 12.200 փախստական է ժամանել: Առաջիկա ժամերին սպասվում է եւս մի քանի հարյուր մարդու ժամանում: Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով, սա քաղաքի հնարավորությունների սահմանագիծն է:
Գերմանիայի իշխանություննները կարծում են, որ այս տարի երկիր ժամանած ներգաղթյալների թիվը կկազմի շուրջ 800 հազար: Ավելի վաղ կանցլերի տեղակալ Զիգմեր Գաբրիելը հայտարարել էր, որ հունվարից մինչ օրս շուրջ 450 հազար փախստական է մուտք գործել Գերմանիա:





























