Ստեփանակերտում սեպտեմբերի 13-ին կայացած քազաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Նախնական արդյունքներով՝ գործող քաղաքապետը ստացել է 10 հազար 686 ձայն: Մյուս թեկնածուն՝ Արցախի կոմունիստ» թերթի խմբագիր Արիս Գրիգորյանը հավաքել է 3303:

Ստեփանակերտում ընտրություններին մասնակցել են ընդամենը 15434, թեեւ ընտրողների թիվը 37455-ն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Արցախի 207 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ: